Էստոնիայում կսկսվեն վերջին 25 տարում ԱՄՆ-ի` Եվրոպայում խոշորագույն զորավարժությունները
Չորեքշաբթի երեկոյան Էստոնիայում մեկնարկում են Swift Response զորավարժությունները, որոնք վերջին 25 տարում Եվրոպայում ԱՄՆ ամենամեծ զորավարժությունների նախաբանն են: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբին:
Swift Response զորավարժությունները 25 տարվա ընթացքում Եվրոպայում ԱՄՆ ամենամեծ զորավարժությունների ` Defender Europe-ի նախաբանն է, վերջինս տեղի կունենա եվրոպական 16 երկրներում ՝ 28,000 զինծառայողի մասնակցությամբ:
«Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ բանակի 41-րդ դաշտային հրետանային բրիգադը MLRS հրթիռային համակարգերից մարտական կրակ է իրականացնելու Պաշտպանության ուժերի կենտրոնական զորավարժարանում: Նման հրետանային համակարգերը նախատեսված են մեծ հեռավորության վրա գտնվող հատկապես կարևոր թիրախներ խոցելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ