ՌԴ դատարանն ընդունել է Նավալնիի հայցը Պեսկովի դեմ
Մոսկվայի Պրեսնենսկի դատարանն ընդունել է Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի` ԱՄՆ ԿՀՎ-ի մասին խոսքերը հերքելու պահանջով: Այդ մասին РИА Новости-ին ասել է դատարանի մամուլի քարտուղար Լելա Կոկայան:
Ինչպես նշել է դատարանի մամուլի քարտուղարը, վեճի առարկա են դարձել Պեսկովի խոսքերը Նավալնիի մասին. «Հաշվի առնելով, որ ԿՀՎ մասնագետները աշխատում են հիվանդի հետ, այն ամենը, ինչ նա ասում է, այն է, ինչ այս կազմակերպությունը թելադրում է» և «ավելի լավ, եթե այդ կազմակերպությունը երկխոսություն վարի մեզ հետ ոչ թե նրա միջոցով, այլ անմիջապես իր ռուս գործընկերների հետ»:
Հայցադիմումում Նավալնին խնդրում է այս բառերը ճանաչել որպես իրականությանը չհամապատասխանող և իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը վարկաբեկող: Նա նաև պնդում է հերքում հրապարակել նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում:
Կարծիքներ