Ես ամեն ինչի հասել եմ ֆուտբոլում․ Մեսսի
35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր հեռանալը ՊՍԺ-ից և ընդհանրապես եվրոպական ֆուտբոլից։ Հարձակվողի խոսքով՝ չկան նպատակներ, որոնց ինքը դեռ չի հասել։ Գրում է Armsport.am-ը։
«Ես ամեն ինչի հասել եմ ֆուտբոլում, ոչինչ չի մնացել»,- ասել է«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը beIN Sports-ին, որը Արգենտինայի հավաքականի հետ դարձավ նաև ԱԱ-2022-ի հաղթող։
35-ամյա խաղացողը 43 տիտղոս է նվաճել 2004 թվականի հոկտեմբերին «Բարսելոնայում» իր պրոֆեսիոնալ նորամուտից ի վեր, ինչը ռեկորդային ցուցանիշ է Դանի Ալվեշի հետ միասին: «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող Լիոնել Մեսսին Կատալոնիայում ընդհանուր առմամբ նվաճել է 35 տիտղոս։ Անհատական ելույթները (672 գոլ 778 խաղում կապտանռնագույնների մարզաշապիկով) ցույց են տալիս Մեսսիի անձնական ներդրումը այս գավաթները նվաճելու գործում: Լեոն նաև ՊՍԺ-ի հետ երկու անգամ հաղթել է Լիգա 1-ում:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո Մեսսին այս ամառ որոշեց միանալ MLS-ում հանդես եկող «Ինտեր Մայամիին»:
Կարծիքներ