Գևորգ Ղազարյանը մկանային վնասվածք է ստացել
Գևորգ Ղազարյանը մկանային վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական տելեգրամ-ալիքը։
Նշվում է, որ նախնական վարկածով վերականգնման համար կպահանջվի 3-4 շաբաթ: Ավելի վաղ Lamia Sports-ը գրել էր, որ Հայաստաանի ազգային հավաքականի և «Լամիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վնասվածք է ստացել մարտի 3-ին ՊԱՕԿ-ի հետ խաղում: Նշվում էր, որ ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչից հետո նրա մոտ կոտրվածք է հայտնաբերվել:
Կարծիքներ