Ֆուտզալի բարձրագույն խմբի փլեյ-օֆի եզրափակիչում կմրցեն «Արարատ-Արմենիան» և «Լեոն»
Կայացան ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆ փուլի կիսաեզրափակիչների երկրորդ հանդիպումները:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Արարատ-Արմենիան» հաղթեց «Լուսառատին» 13։4 հաշվով: Գործող չեմպիոն «Լեոն» 5։1 հաշվով առավելության հասավ ՀՊՏՀ-ի նկատմամբ:
Այսպիսով՝ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնությունը կվիճարկեն «Արարատ-Արմենիան» և «Լեոն»։Հաղթող կհռչակվի եզրափակչում 2 հաղթանակ տարած թիմը:
Կարծիքներ