Պուտինը առաջին անգամ հանդիպել է Ղրղզստանի նախագահ Ժապարովի հետ
Կրեմլում տեղի են ունեցել Ռուսաստանի և Ղրղզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սադիր Ժապարովի բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պուտինը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը երկրում ռուսաց լեզվին պետական կարգավիճակը պահպանելու համար՝ նշելով, որ դա հարևան պետության քաղաքացիներին առավելություններ է տալիս Ռուսաստանում աշխատանքի տեղավորման համար:
«Սա կարևոր է ինչպես մեզ, այնպես էլ Ղրղզստանի քաղաքացիների համար, քանի որ այն որոշակի առավելություններ է տալիս Ռուսաստանի աշխատաշուկայում»,-ասել է նա Կրեմլում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ:
Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանի իշխանություններն իրենց հերթին ղրղզների համար կանեն ամեն ինչ, որպեսզի պահպանեն նրանց`հայրենիքում ռուսաց լեզվի ուսումնասիրման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում Ժապարովը նշել է, որ Բիշքեքը կշարունակի ամրապնդել համագործակցությունը Մոսկվայի հետ և հույս ունի զարգացնել դաշնակցային հարաբերությունները: Նա նաև հայտարարել է ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և ՇՀԿ հետ կապեր պահպանելու մտադրության մասին:
Ժապարովը Պուտինին նաև հրավիրել է Ղրղզստան:
Կարծիքներ