"Առաջնորդության դպրոց" հիմնադրամի նախաձեռնությամբ արցախցի 150 աշակերտներ ստացել են սմարթֆոններ

"Առաջնորդության դպրոց" հիմնադրամի նախաձեռնությամբ արցախցի 150 աշակերտներ ստացել են սմարթֆոններ

"Առաջնորդության դպրոց" հիմնադրամի նախաձեռնությամբ արցախցի 150 աշակերտներ ստացել են սմարթֆոններ, որոնցով կարող են մասնակցել հեռավար դասերին և օգտվել առցանց կրթական հարթակներից։

Առաջնահերթությունը տրվել է այն աշակերտներին, որոնց բնակավայրերը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ովքեր պատերազմի ընթացքում ծնող են կորցրել կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։

ԱՀ ԿԳՄ նախարարությունը երախտագիտությունն է հայտնում "Առաջնորդության դպրոց" հիմնադրամին՝ ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի և ծրագրի բոլոր աջակիցներին։

Վստահ ենք, որ միմիայն լավագույն կրթությամբ կարելի է կառուցել լուսավոր ապագան։

Ծրագիրը շարունակական է լինելու։

Գրանցվելու համար զանգեք 047941139 համարին։

[ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարություն]

Հետևեք մեզ նաև Տելեգրամում