Հայտնի է, թե որքան մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին և երթին
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր երեկոյան 19։00-ից Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը, որին հաջորդել է երթ։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հանրահավաքի մեկնարկին Ֆրանսիայի հրապարակում եղել է շուրջ 1500 մարդ, իսկ 19։30-ի դրությամբ՝ շուրջ 4000 մարդ, գրում է ՀԺ֊ն։
Հանրահավաքին հաջորդած երթին մասնակցել է շուրջ 3700 մարդ։
Նշենք, որ այս պահին ընդդիմադիրները ՀՀ ոստիկանության շենքի դիմաց են: Որոշ ընդդիմադիր պատգամավորներ հանդիպել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ:
Կարծիքներ