Լրացավ հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը
30 տարի առաջ ՝ օգոստոսի 14 -ին, ստորագրվեց միջպետական հարաբերությունների մասին պայմանագիրը Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Լիտվայի դեսպանությունը։
«Մենք հպարտ ենք, որ Լիտվան առաջին երկիրն էր աշխարհում, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Մենք միասին էինք ազատության համար մեր պայքարում, և այսօր մեզ կապում են ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները»,- ասված է դեսպանության ֆեյսուբի էջում արված գրառման մեջ:
Կարծիքներ