Լարսի անցակետ տանող Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակումներ են մտցվել

Ռուսաստանի հետ սահման տանող վրացական կենտրոնական մայրուղու վրա իրավիճակը փոխվել է ձյան տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար տեղաշարժն արգելվել է։ Մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար Ռազմավիրական մայրուղով Ռուսաստանի ուղղությամբ երթևեկությունն ազատ է։
Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի շուրջօրյա՝ միայն հակաձնահյուսային թունելներով։
Կարծիքներ