Իլոն Մասքը հոկտեմբերի 16-ին վաճառել Է Tesla-ի եւս 973 միլիոն դոլար գումարի բաժնետոմս
Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը շարունակում Է ընկերությունում կրճատել իր բաժինը, նոյեմբերի 16-ին նա վաճառել Է եւս 973 միլիոն դոլար գումարի բաժնետոմս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անցած շաբաթ Մասքը վաճառել Է Tesla-ի 6,9 միլիարդ ընդհանուր գումարի բաժնետոմս: Այսպիսով, նոյեմբերի 8-ից նա վաճառել Է արդեն 8,8 մլրդ դոլար գումարի 8,16 միլիոն արժեթուղթ: Նոյեմբերի 7-ից Մասքը Twitter-ում հարցում Է անցկացրել, խոստանալով վաճառել Tesla-ի իրեն պատկանող արժեթղթերի 10 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել Է Twitter-ի մոտավորապես 3,5 միլիոն օգտատեր, որոնց շուրջ 58 տոկոսն աջակցել Է արժեթղթերի վաճառքին: Մինչեւ անցած շաբաթ Մասքին պատկանում Էր Tesla-ի բաժնետոմսերի ավելի քան 17 տոկոսը, եւ նրա բաժնի արժեքը գնահատվում Էր ավելի քան 200 միլիարդ դոլար, իսկ իր 10-տոկոսանոց փաթեթը՝ գրեթե 21 միլիարդ դոլար:
Փաստաթղթերի համաձայն, որոնք տրվել են ԱՄՆ-ի արժեթղթերի եւ սակարանների գների հանձնաժողովի (SEC) կողմից, նոյեմբերի 16-ին Մասքն իրացրել Է օպցիոնների հերթական բաժինը եւ վաճառել Tesla-ի ավելի քան 934 հազարից ավելի բաժնետոմս: Tesla-ի բաժնետոմսերը, որոնք 17 տոկոսով Էժանացել Էին նոյեմբերի 8-ից, աճ են արձանագրել նոյեմբերի 16-ին՝ թանկանալով 4,1 տոկոսով: Ընթացիկ տարվա սկզբից ի վեր ընկերության կապիտալացումն աճել Է գրեթե 50 տոկոսով եւ կազմել 1,02 տրիլիոն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ