Մխիթարյանը կմնա «Ռոմայում»

Մխիթարյանը կմնա «Ռոմայում»

Հենրիխ Մխիթարյանը կմնա «Ռոմայում»: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոման» մինչև 2023 թ. նախատեսված պայմանագիր է առաջարկել Մխիթարյանին՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով, գումարած բոնուսները: Հենրիխը 48 ժամվա ընթացքում պետք է իր որոշման մասին հայտներ «Ռոմայի» ղեկավարությանը:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում հայտնել է, որ Հենրիխը համաձայնել է մնալ «Ռոմայում» ու երկարաձգել պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ: «Ռոման» վստահ է, որ ավարտին կհասցնի գործարքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանին թիմում ցանկանում է պահել անձամբ Ժոզե Մոուրինյուն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում