Գերմանիայում ցույցեր են՝ ընդդեմ կորանավիրուսային սահմանափակումների
Չնայած իշխանությունների արգելքին՝ Գերմանիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում ընդունված սահմանափակումների կողմնակիցներն ու ընդդիմադիրները ցույցեր են կազմակերպել Ֆրանկֆուրտում, հաղորդում է DW-ը:
Շաբաթ՝ դեկտեմբերի 12-ին, ոստիկանությունը ցրել է Querdenken 69 նախաձեռության անդամների երկու հավաք, որոնք պայքարել են կարանտինի սահմանափակումների դեմ: «Նրանք ուղղակի կապ են ունեցել արգելված միջոցառումների հետ»,-ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, Ֆրանկֆուրտում անցել է շուրջ 450 ակտիվիստների շարասյունը, որոնք դեմ են կովիդ-այլախոհներին: Սահմանափակումների մի քանի հարյուր կողմնակիցներ եւ ընդդիմադիրներ հանդիպել են ոստիկանության գլխավոր բաժնի շենքի մոտ: Այնուհետեւ ոստիկանները պահանջել են հավաքվածներից ցրվել: Ջրջաններ կիրառելու սպառնալիքից հետո ակտիվիստները ենթարկվել են ոստիկանության պահանջին:
Դեռ ավելին, կառավարական միջոցառումները սատարողներն ու նրանց դեմ ներկայացող ակտիվիստները հանդիպել են քաղաքի հրապարակներից մեկում, եւ ոստիկանությունը ստիպված է եղել բաժանել նրանց՝ կիրառելով արցունքաբեր գազ եւ մահակներ:
Ավելի վաղ Ֆրանկֆուրտում արգելել են անցկացնել ցույցեր: Querdenken նախաձեռնության հայցը եւս մերժված էր Դաշնային սահմանադրական դատարանի կողմից. իշխանությունները վկայակոչել էին զանգվածային ակցիաների մասնակիցների շրջանում վարակի տարածման բարձր ռիսկը:
Ինչպես նշել է Քասելի դատարանը, պարզ չէ՝ ինչպես են կազմակերպիչները պատրաստվում պահպանել անհրաժեշտ հեռավորությունը մասնակիցների միջեւ հայտարարված 40-հազարանոց ակցիայի դեպքում: Բացի այդ, երրորդ նախածննդյան շաբաթ օրն ակնկալվում է, որ Ֆրանկֆուրտի կենտրոնը մարդաշատ կլինի նախատոնական գնումների կապակցությամբ:
Սահմանափակումների դեմ մարդկանց ցույցերը նաեւ արգելվել են Դրեզդենում:
Վերջին շաբաթներին Querdenken («Ոչ ստանդարտ մտածողություն») շարժման անդամները կազմակերպել են մի շարք ցույցեր ընդդեմ կարանտինի միջոցառումների Գերմանիայի ամբողջ տարածքում: Որոշ քաղաքական գործիչներ առաջարկել են ուսումնասիրել դրա գործունեության համապատասխանությունը սահմանադրության շրջանակում շարժման որոշ մասնակիցների արմատականացման պատճառով:
Մասնավորապես, Querdenken-ի նկատմամբ ավելի խիստ վերաբերմունք է պահանջել Գերմանիայի Ընտանիքի հարցերով նախարար Ֆրանցիսկ Գիֆայը: «Սահմանադրության պաշտպանության կառույցը պետք է ակտիվություն ցուցաբերի այնտեղ, որտեղ առանջին խմբերը բառացիորեն հարձակվում են սահմանադրության վրա եւ պատրաստում հարձակումներ դեմոկրատիայի վրա»,-հայտարարել է Գիֆայը Funke պարբերականին տված հարցազրույցում:
Կարծիքներ