Շվեդիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 5,5 հազարի
Շվեդիայում կորոնավիրուսով վարակման հետ կապված մահվան դեպքերի թիվը հուլիսի 9-ին հասել Է 5,5 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է, վկայում են վիճակագրության տվյալները, որոնք հրապարակվել են Շվեդիայի առողջապահության գործակալության կողմից:
Գործակալության տվյալների համաձայն, վարակման հաստատված դեպքերի թիվը հասել Է 74 հազար 333-ի: Մահացել Է ընդհանուր առմամբ կորոնավիրուսով հիվանդացած 5 հազար 500 պացիենտ: Նշվում Է, որ 2 հազար 470 վարակված պացիենտներ ինտենսիվ թերապիա են անցել:
Շվեդիայի իշխանությունները, ի տարբերություն մյուս երկրների, չեն սահմանել լոկդաուն եւ ընտրել են վիրուսի տարածման դեմ պայքարի ավելի մեղմ միջոցներ:
Այս մոտեցումը ոչ միանշանակ արձագանք եւ քննադատություն Է առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 11,6 միլիոն դեպք, ավելի քան 539 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ