Թունիսում կանխել են տուրիստական օբյեկտների վրա ահաբեկչությունները
Թունիսի ՆԳ նախարարությունը կանխել Է ահաբեկիչների կողմից պլանավորված հարձակումները երկրի տուրիստական եւ կառավարական օբյեկտների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ասվում Է գերատեսչության՝ հունիսի 9-ին ՌԻԱ Նովոստիի ստացած հայտարարության մեջ:
«Ահաբեկչական հանցագործությունների հետաքննության գծով ստորաբաժանմանը… հաջողվել Է կանխել ահաբեկիչների պլանները, որոնց թիրախը եղել են տուրիստական սեկտորը եւ պետական օբյեկտները, ինչպես նաեւ ձերբակալել հարձակումների նախապատրաստման հանգուցային դեմքին»,-ասվում Է հայտարարության մեջ: Ձերբակալությունը կատարվել Է երկրի հյուսիս-արեւելքի նահանգներից մեկում, ձերբակալվածի անունը չի բացահայտվում հետաքննության շահերից ելնելով, ճշտել Է ՆԳ նախարարությունը:
Պլանավորված հարձակումների կազմակերպչի հետ միասին ձերբակալվել են նրա հանցակիցները՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օրինապահները, նշվում Է հայտարարության մեջ: Ավելի վաղ հունիսին անվտանգության ուժերը երկրի հյուսիսում 13 մարդ են ձերբակալել ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու կասկածանքով: Ինչպես հաղորդել Է TAT գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, ձերբակալվածների թվում են ահաբեկչության համար փնտրվող երեք անձինք, նրանցից մեկը բանտ Է նստել այն բանի համար, որ կռվել Է ԻՊ-ի շարքերում: Մեղադրյալների գործերը հանձնվել են գլխավոր դատախազություն:
Կարծիքներ