ՌԴ-ից ևս 13 անձ և 21 կազմակերպություն հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով ևս 13 ֆիզիկական անձանց և 21 կազմակերպություն: Նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ:
Նոր սահմանափակող միջոցները կապված են կիբեռտարածքում Ռուսաստանի գործողությունների հետ։
Թե կոնկրետ ինչն է պատճառը, որ այդ մարդիկ և ընկերությունները հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, չի հստակեցվում:
Կարծիքներ