Արտաշատում 15-ամյա տղաներ են վրաերթի ենթարկվել. նրանցից մեկը «Արտաշատ» ԲԿ-ից տեղափոխվել է Երևան
Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սամվել Հ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիտոներ 15-ամյա Ալեն Պ.-ին և 15-ամյա Արմեն Մ․-ին։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օգնել է երեխաներին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Երեխաներից մեկն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Ըստ աղբյուրի՝ եղել է սթափ։
Կարծիքներ