Արսեն Զախարյանը տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դարձել է «Ռեալ Սոսյեդադի» խաղացող։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2028/2029 մրցաշրջանի ավարտը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Սոսյեդադը» «Դինամոյի» կիսապաշտպանի համար կվճարի 12 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։
Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում կարողացել է հինգ հանդիպում անցկացնել՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Զախարյանն այսօր՝ օգոստոսի 19-ին, ներկա է գտնվել «Սելտայի» հետ իր նոր թիմի հանդիպմանը։
Կարծիքներ