Ինչպես օսլայի ու ջրի միացումից ստանալ զրահաբաճկոն. Դպրոցական գիտության փառատոնին Նարեկն իր արդյունքն է ներկայացրել
Դպրոցական գիտության փառատոնին Թաիրովի դպրոցից Նարեկը ցույց է տվել ոչ նյուտոնական հեղուկներով իր ստացած արդյունքը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Օսլայի ու ջրի միացումից, փաստորեն, զրահաբաճկոնից մինչև ճանապարհի փոսերը լցնելու միջոց կարելի է ստանալ։
Ներկայացված բոլոր նախագծերը շատ հետաքրքիր էին, ժյուրին կընտրի հաղթողներին ու միջազգային գիտական փառատոնի մասնակիցներին։
Հետագա տարիների համար պիտի ընդլայնենք մասնակից դպրոցների ցանկն ու աշխարհագրությունը։
Շնորհակալություն բոլոր մասնակից դպրոցներին, ուսուցիչներին, սովորողներին՝ հետաքրքիր ու կարևոր նախագծերի համար, ինչպես նաև Արփա ինստիտուտին ու Գիտության կոմիտեին, ում հետ համատեղ այս փառատոնը անցկացվեց արդեն երկրորդ տարին»,-ասված է գրառման մեջ։
Կարծիքներ