Բելգիացի ֆերմերը պատահաբար առաջ է տվել Ֆրանսիայի հետ սահմանը
Բելգիացի ֆերմերը պատահաբար տեղափոխել է Ֆրանսիայի հետ սահմանը՝ փոխելով սահմանային քարի տեղադիրքը:
Ինչպես հայտնում է BBC News-ը, տեղի պատմաբաններից մեկը, որը զբոսնելիս է եղել անտառում, նկատել է, որ երկրների միջև սահմանը նախանշող քարը առաջ է դրվել 2.29 մետրով ֆրանսիական կողմում: Պարզվել է, որ այն տեղաշարժել է բելգիացի ֆերմերը, որպեսզի իր տրակտորն ազատ շարժվելու տեղ ունենա:
«Նա Բելգիան ավելի մեծ է դարձրել, իսկ Ֆրանսիան՝ ավելի փոքր, և դա լավ միտք չէ»,- աղբյուրը մեջբերում է բելգիական ավանի քաղաքապետին:
Երկրի իշխանություններն արդեն կապ են հաստատել ֆերմերի հետ և խնդրել են հետ դնել քարն իր նախնական տեղում:
Ֆրանսիան և Բելգիան 620 կմ ձգվող ընդհանուր սահման ունեն: Այն հաստատվել է 1820 թվականին կնքված պայմանագրով: Սահմանային գիծը նշվել է քարերով, որոնք մինչ օրս կանգնած են իրենց տեղերում:
Կարծիքներ