Հայտնի է՝ որքան մարդ է այսօր մասնակցել ընդդիմադիր ուժերի Գյումրիում անցկացրած հանրահավաքին
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է որոշակի ուշացումով մեկնարկած հանրահավաքի մասնակիցների հաշվարկ:
Արդյունքում պարզվել է, որ 14:23-ի դրությամբ Թատերական հրապարակում գտնվել է շուրջ 1150 մարդ:
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ընդդիմադիր ուժերը ավտոերթով մեկնել էին Գյումրի: Սակայն վերջիններիս մուտքը Հոռոմի խաչմերուկում քաղաքացիները և Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները սահմանափակել էին:
Կարծիքներ