Շատ ցավոտ հարց եք բարձրացնում ինձ համար․ Հայկ Մարությանը՝ Անի Խաչատրյանին
Ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետ Հայկ Մարությանին, որը վերաբերում է Շենգավիթ վարչական շրջանում տարիներ առաջ ապօրինի խաղահրապարակ կառուցելուն։ Խաչատրյանն ընդգծեց, որ նման խնդիր կա նաև Արաբկիր վարչական շրջանում՝ Արամ Խաչատրայան փողոցում, և այլ վայրերում։ Խաչատրյանն ասաց, որ ինքը խոսել է հողերի սեփականատերերի հետ, և ինչպես նախկին իշխանություններն՝ այս իշխանությունները ևս չեն փորձում խաղահրապարակների հարցը պահել։
«Շնորհակալ եմ Տիկին Խաչատրայն, շատ ցավոտ հարց եք բարձրացնում ինձ համար․ դատական պրոցեսը սկսվել է մինչև իմ քաղաքապետ դառնալը։ Խաղահրապարակ է կառուցված եղել, բայց ոչ թե մեր համայնքային հողի վրա, այլ մեր բնակիչներից մեկի՝ իր սեփականությունը հանդիսացող տարածքում, և այդ մարդը երևի այլ նպատակներ ուներ, քան՝ խաղահրապարակը և դիմել է դատարան, դատական պրոցեսը երկար տարիներ է տևել, և ի վերջո դատարանը որոշում է կայացրել և պարտադրում է քաղաքապետարանին, որ այդ խաղահրապարակը այդտեղից հանի։ Մենք, և՛ իմ հանձնարարությամբ, և՛ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ փորձել ենք էդ մարդու հետ խոսել, առաջարկել ենք տարբերակներ, առաջարկված տարբերակները էդ մարդուն դուր չի եկել» ։
Կարծիքներ