Երկրպագուները ներկա կլինեն Եվրո-2020-ին

Երկրպագուները ներկա կլինեն Եվրո-2020-ին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Երկրպագուները մասնակցությունը խաղերին կլինի տարբեր: Ըստ մարզադաշտի և երկրում տիրող իրավիճակից խաղերին ներկա կարող են լինել մոտ 25 տոկոս երկրպագուները, երբեմն էլ մարզադաշտը ամբողջապես լեցուն կլինի: ՈՒԵՖԱ-ն թույլատրել է ամբողջապես լեցուն մարզադաշտ ունենալ Բուդապեշտում: Մարզադաշտը կիսով չափ լեցուն կլինի Սանկտ-Պետերբուրգում: Մինչև 33 տոկոս լցված կլինեն Գլազգոյի, Բուխարեստի, Ամստերդամի և Կոպենհագենի մարզադաշտերը:

Դեռ հստակ չէ, թե երկրպագուների որքան քանակ կթույլատրվի Հռոմի, Մյունխենի, Բիլբաոյի և Դուբլին մարզադաշտերում:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում