Վթար Երևան-Գյումրի ճանապարհին. 35-ամյա ուղևորը մահացել է
Ապրիլի 1-ին, ժամը 22.25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 93-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 35-ամյա Տիգրան Աստոյանը, մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ