Վրաստանում կկայանան բասկետբոլի կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության E ենթախմբի հանդիպումները

Վրաստանում կկայանան բասկետբոլի կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության E ենթախմբի հանդիպումները

Վրաստանում օգոստոսի 9-14-ը կկայանան բասկետբոլի կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբի հանդիպումները։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Արզումանյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է առաջիկա խաղերի սպասումների մասին։

«Մեկ շաբաթից ավելի հավաքականը մարզումներ անցկացրեց Օլիմպավանում։ Առավելագույն ուժերը ներդրեցինք, որպեսզի աղջիկները հնարավորինս պատրաստ լինեն նման մրցաշարի։

Կարող ենք հաղթել թիմային խաղի շնորհիվ, մեծ աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ, ինչպես նաև տարբեր մարտավարություններ ենք մշակել, տեսնենք՝ ինչպես կստացվի։ Այս պահին հավաքականի անդամների մարզավիճակը գնահատում եմ նորմալ: Թիմը պատրաստ է մրցակցությանը, բայց չեմ ցանկանում կանխատեսումներ անել, միայն կասեմ՝ յուրաքանչյուր խաղում փորձելու ենք հաղթել։

Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ անցած տարի մրցաշարեր տեղի չունեցան։ Ներկա պահին դժվար է գնահատել մրցակիցների հնարավորությունները։ Մրցումները ցույց կտան՝ ով ինչպես է պատրաստ։ Հուսով ենք լավ արդյունք ցույց կտանք, միաժամանակ հասկանանում ենք, որ բարդ է լինելու։

Մեզ համար ամենակարևորը Հայաստանը պատվով ներկայացնել է և հայ ժողովրդին հպարտություն պարգևելը»,- ասաց մարզիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում