Խոցել են ուկրաինական 5 կործանիչ և 19 ԱԹՍ. ՌԴ ՊՆ-ն նոր տվյալներ է հայտնում

Խոցել են ուկրաինական 5 կործանիչ և 19 ԱԹՍ. ՌԴ ՊՆ-ն նոր տվյալներ է հայտնում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և ՀՕՊ-ն անցած օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 5 կործանիչ և 19 անօդաչու թռչող սարք: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Չեռնիգովի մարզի օդային տարածքում խոցվել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի չորս Սու-24 ինքնաթիռներ, որոնցից երկուսը՝ Ռեպկիի շրջանում, ևս երկուսը՝ Գորոդնյայի։ Դոնեցկի շրջանի Կրամատորսկի շրջանում մեկ Սու-27 կործանիչ է խոցվել», - ասել է նա։

Բացի այդ, ռուսական կողմը մեկ օրվա ընթացքում Խերսոնի մարզի Չեռնոբաևկա օդանավակայանի շրջանում «Սմերչի» 5 հրթիռ է որսացել:

Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 308 ԱԹՍ, 1713 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 170 կայանք, դաշտային հրետանու և ականանետների 715 սարքավորում, ինչպես նաև 1557 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում