Ռաֆիկ Օրդոյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Ռաֆիկ Օրդոյանը հետմահու  պարգևատրվեց  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Արցախի Հանրապետության նախագահ` Արայիկ Հարությունյանի հրամանով, Ռաֆիկ Գևորգի Օրդոյանը պարգևատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Ավագ լեյտենանտ Օրդոյանը, պատերազմի 43 օրերին` Օսա-ԱԿ համալիրով խոցել է 22 անօդաչու, ինչի համար էլ ստացել` «Երկնքի տիրակալ» մականունը... Համեստ ու խելացի հակաօդայինը , դեռ խաղաղ պայմաններում էր հայտնի շատերին, 2019 թվականից մինչև պատերազմի սկսվելը, արդեն խոցել էր 2 անօդաչու, ինչի համար պարգևատրվել` «Մարտական ծառայություն», «Արիության» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։ 

Ռաֆիկը ծնվել է 1994 թվականի` նոյեմբերի 26-ին։ 2012 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 1 կիսամյակ սովորելուց հետո` զորակոչվել է ծառայության, այնուհետև որոշում է կայացրել, որ պետք է մասնակից դառնա հայրենիքի պաշտպանությանը և 6 ամիս ծառայելուց հետո` ընթացք է տրվել այդ ցանկությանը։ Ընդունվել և կրթություն է ստացել` մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի հակաօդային պաշտպանության ֆակուլտետում... Որպես լեյտենանտ ծառայության է անցել Ակնայում (Աղդամ)։ Ռաֆոն, դեռ խաղաղ պայմաններում 2 ԱԹՍ է խոցել, առաջինը` 25.09.2019 թվականին` «ORBITER-2» տիպի անօդաչու, որի համար պարգևատրվել է` «Մարտական ծառայություն» մեդալով, երկրորդը եղել է 21.04.2020 թվականին` «ORBITER» տիպի անօդաչու , ինչի համար էլ պարգևատրվել է «Արիության» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։ 26-ամյա ավագ լեյտենանտը եղել է Օսա-ԱԿ համալիրի հաշվարկի հրամանատար, իր հաշվարկի կազմով` պատերազմի 43 օրերին խոցել է շուրջ 22 անօդաչու, ինչի համար էլ ծառայակիցները նրան սկսել են անվանել «Երկնքի_տիրակալ»։ Հերթական հրամանը կատարելիս` նոյեմբերի 9-ին թշնամու ԱԹՍ-ն հարվածել է նրա տեխնիկային , ինչի արդյունքում ծանր վիրավորում է ստացել և չդիմանալով վիրահատությանը` ֆիզիկապես լքել է մեր հերոսը... 2021 թվականին պատրաստվում էր ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որպեսզի էլ ավելի զարգացներ մասնագիտական հմտությունները։ Փառք ու պատիվ քեզ՝ անմահ Հերոս։

  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում