Պոչետինոն խոսել է Մբապպեի վնասվածքի մասին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի վնասվածքի մասին:
«Կիլիանը վնասել է ազդրը: Հուսով ենք, որ վնասվածքը շատ լուրջ չէ: Կիլիանն անհանգստանում էր, երբ փոխարինվեց, բայց նույնիսկ փոքր վնասվածքը միշտ էլ ցավալի է »,-Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Լիգա 1-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մբապպեն վնասվածք էր ստացել Ֆրանսիայի Լիգա 1-ի 34-րդ տուրի «Մեցցի» հետ խաղում (3: 1) և փոխարինվել էր հիմնական ժամանակի ավարտից մի քանի րոպե առաջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ՊՍԺ-ն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում կընդունի «Մանչեսթեր Սիթիին»:
Նյութի աղբյուր՝ armsport.am
Կարծիքներ