Եթե ես մեքենաներից մեկի ղեկին լինեի, այլ բան․ վարչապետը՝ Լեո-Պարոնյան խաչմերուկում հղի կնոջ ավտովթարի մասին

Եթե ես մեքենաներից մեկի ղեկին լինեի, այլ բան․ վարչապետը՝ Լեո-Պարոնյան խաչմերուկում հղի կնոջ ավտովթարի մասին

«Պատկերացրեք՝ դուք ավտոբուսի մեջ նստած եք, ու վարորդը մարդու վրաերթի ենթարկի, ու հետո լրագրողները գան Ձեր հետևից ու հարցնեն՝ ինչու վրաերթի ենթարկեցիք մարդուն»։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2022 թվականի ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի ենթարկված հղի կնոջ դեպքին, որին վրաերթի էր ենթարկել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որը գտնվել է ծառայության մեջ։

«Դա իմ ավտոշարասյունը չէ, դա ՀՀ վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն ու տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն է։ Ես հետևը նստած էի։ Եթե ես մեքենաներից մեկի ղեկին լինեի, այլ բան, իսկ այս դեպքում ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ, և երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ես զանգել եմ, ցավակցել եմ։ Դատավարություն է տեղի ունենում։ Ի՞նչ անեմ ես։ Ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որովհետև ես դա չեմ էլ տեսել, ես նստած եմ եղել մեքենայի մեջ, այդտեղ էլ նստած մնացել եմ։

Պատկերացրեք՝ մետրոյի վագոնում նստած ենք, երեք վագոն այն կողմ մարդու են վրաերթի ենթարկում, դուք ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ։ Այսինքն՝ ես մեկին ասել եմ՝ մարդուն վրաերթի ենթարկի՞ր»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում