Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից,լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան. Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է՝
Ընկերներ, մեծ ուրախությամբ հայտնում եմ այսօրվա թերևս լավագույն լուրը, որը քիչ առաջ հաստատվեց:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից,լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած ՊՐՈԹԵԶԱՐԱՆ,որը կծառայի մեր հերոսներին։
Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար,անելու ենք հնարավորն ու անհնարը:
Նշեմ, որ այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը։Ծրագիրն իրականացվում է Հոլանդիայի մեր հայրենակից՝ Գարիկ Խաչատրայնի ջանքերով:Հայկուհի Մինասյան
Եվ ուրեմն, հաղթելու ենք՝ առողջ և ուժեղ!!!
Կարծիքներ