Ամստերդամում ցուցարարների դեմ ոստիկանությունը ծառայողական շներ է օգտագործել
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում մի քանի բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակահաճարակային սահմանափակումների դեմ բողոքող ցուցարարների միջև, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ավելի վաղ Ամստերդամի քաղաքապետարանը, դատախազությունը և ոստիկանությունն արգելել էին քաղաքում հունվարի 2-ին ցույց անցկացնել՝ ընդդեմ COVID-19-ի դեմ պայքարի սահմանափակումների։
Հազարավոր ցուցարարներ կիրակի կեսօրին հավաքվել են Թանգարանային հրապարակում և երթով անցել քաղաքով։ Ցուցարարները դուրս են եկել ազատության և սահմանափակումների վերացման պահանջներով, մասնավորապես, խանութների ու սրճարանների փակումը չեղարկելու պահանջով։ Իրավապահների հետ բախումների պատճառ է դարձել այն , որ այն էր, որ որոշ ցուցարարնե փորձել են դուրս գալ ցուցարարների համար նախատեսված երթուղուց։ Ոստիկանության աշխատակիցները ցուցարարների դեմ օգտագործել են ծառայողական շներ։
Կարծիքներ