Այգեպարում գնդակոծությունից տներ են այրվում. «Հետք»
Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը, գրում է «Հետք»-ը:
Գնդակոծության հետևանքով վնասվել է 7 տուն: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աշխատանքներ են տանում գնդակոծության հետևանքով բռնկված հրդեհները մարելու ուղղությամբ:
Այգեպարի ներքևի հատվածի թաղամասերում բնակվող քաղաքացիները տարհանվել են ապահով վայր: Բնակիչները հանգիստ են, նրանց շրջանում խուճապ չկա:
Կարծիքներ