Հուլիսին Սևանա լճում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը. մանրամասներ

Հուլիսին Սևանա լճում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը. մանրամասներ

Հուլիսի երկրորդ տասնօրյակում Սևանա լճում տեղի կունենա Վարչապետի գավաթ լողի սիրողական մրցաշարը: Այն կանցկացվի երկու տարիքային խմբով՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 36 տարեկանից բարձր տարիքի կանայք և 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ:

Մասնակցելու հայտերը պետք է ներկայացնել Լողի ֆեդերացիա մինչև հուլիսի 10-ը ներառյալ: Հարցերի դեպքում զանգահարել (010) 56-44-60 հեռախոսահամարով. մանրամասներն այստեղ՝ https://bit.ly/3rglCvz

Հետևեք մեզ նաև Տելեգրամում