ԱՄՆ կոալիցիայի F-35 կործանիչները Սիրիայում վտանգավոր կերպով մոտեցել են ռուսական Սու-35 ինքնաթիռներին. Վադիմ Կուլիտ

ԱՄՆ կոալիցիայի F-35 կործանիչները Սիրիայում վտանգավոր կերպով մոտեցել են ռուսական Սու-35 ինքնաթիռներին. Վադիմ Կուլիտ

Շաբաթ օրը ամերիկամետ կոալիցիայի երկու F-35 կործանիչներ վտանգավոր կերպով մոտեցել են Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի երկու Սու-35 ինքնաթիռներին։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Վադիմ Կուլիտը։

Նրա խոսքով, նման գործողություններով կոալիցիան շարունակում է վտանգավոր նախադրյալներ ստեղծել ավիացիոն միջադեպերի ու վթարների համար, ինչպես նաև սրում է իրավիճակը Սիրիայի օդային տարածքում։

Կուլիտը նաև հայտնել է, որ օրվա ընթացքում կոալիցիան արձանագրել է 2019 թվականի դեկտեմբերի 9-ի հակամարտությունների մասին արձանագրությունների խախտման յոթ դեպք՝ կապված անօդաչու թռչող սարքերի թռիչքների հետ, որոնք չեն համաձայնեցվել ռուսական կողմի հետ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում