Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 400 միլիոնը
Համաճարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 400 միլիոնը, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասվում է Ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկներ է կատարում միջազգային կազմակերպությունների, դաշնային և տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա։
Երեքշաբթի օրը թարմացված տեղեկատվության համաձայն՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 400 244 031 դեպք, 5 761 208 մարդ մահացել է վիրուսով առաջացած հիվանդության հետևանքներից։
Համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման 300 միլիոն դեպքի նշագիծը հաղթահարվել է մեկ ամիս առաջ՝ հունվարի 7-ին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում (15,149,517), որին հաջորդում է Ֆրանսիան (8,623,947), երրորդ տեղում է Հնդկաստանը (6,463,821):
Ռուսաստանում, ըստ Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի, գրանցվել է վարակի 13,147,666 դեպք, մահացել է 336,721 մարդ։
Կարծիքներ