Կոլումբիայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Առնվազն 14 մարդ է զոհվել, 29-ը՝ վիրավորվել Կոլումբիայի արևմտյան Դոսկեբրադաս քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է հարեւան Պերեյրա քաղաքի քաղաքապետ Կառլոս Մայան։
«Ցավոք, արդեն կա 14 զոհ, 29 վիրավոր և մեկ անհետ կորած», - մեջբերում է El Tiempo-ն նրա խոսքերը :
Տեղում շարունակում են աշխատել Դոսկեբրադասի և Պերեյրա քաղաքի հրշեջները։ «Անվտանգության նկատառումներից ելնելով մենք որոշել ենք տարհանել մոտակա 15 տները»,- ասել է Մայան։
Փետրվարի 8-ի առավոտյան հորդառատ անձրեւից հետո սողանքը պատել է քաղաքը։ Մի քանի տներ լցված էին հողով։
Կարծիքներ