Կառավարությունը ականջալուր եղավ ոսկեպարցիներին․ որեւէ գյուղ չի զրկվում ճանապարհից
Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման:
Նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:
Սահմանազատումից հետո ողջամիտ ժամանակահատվածում չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին։
Սահմանազատման արդյունքում Հայաստանի որեւէ գյուղ չի զրկվում ճանապարհից։
Արդյունքում պետք է արձանագրենք, որ կառավարությունը ականջալուր եղավ ոսկեպարցիներին ու մյուս գյուղերի բնակիչներին՝ արդյուքում որեւէ գյուղ չի զրկվում ճանապարհից։
Կարծիքներ