«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պատշաճ վերաբերմունք՝ մեր պատմական ժառանգությանը
«Հայաստանի տարածքով մեկ սփռված են 24 հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ: Միայն նոր ազատագրված տարածքներում հաշվառվել է 1500 հուշարձան: Թուրքիայի ներկայիս սահմաններից ներս հայտնի պատճառներով հայկական հուշարձանների վիճակագրություն չի վարվում: Մեր օրերում հաճախ մեր հասարակության հայացքն ուղղված է արևմտյան սահմաններից այն կողմ գտնվող հուշարձանների, եկեղեցիների ու տաճարների անմխիթար վիճակի խնդրին՝ չտեսնելով մեր աչքի առաջ գտնվող հուշարձանները և դրանց վիճակը: Մեր համայնքների բնակիչները շատ դեպքերում իրազեկված էլ չեն, թե իրենց բնակավայրի հարևանությամբ մեր ժողովրդի և համայն մարդկության համար կարևորագույն ինչ հին բնակավայրերի կամ շինությունների մնացորդներ են պահպանվել:
Այս կարևորագույն խնդրի լուծման շրջանակներում ԿԳՄՍ նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Մայրաքաղաք Արտաշատ» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը: Այդ հուշարձանների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են Արտաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 2-րդ-մ.թ.4-րդ դարեր) և 4-րդ դարի առաջին կեսերին հիմնադրված Դվինը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ