Վաշինգտոնը պատժամիջոցներ է մտցրել Ասադի որդու և սիրիական տանկային դիվիզիայի նկատմամբ
ԱՄՆ իշխանությունները, «Կեսարի մասին նոր օրենքի» շրջանակներում, պատժամիջոցների ցուցակներում սիրիացի չորս քաղաքացիների են ավելացրել, այդ թվում ՝ երկրի նախագահի Բաշար Ասադի որդուն՝ Հաֆեզին, ինչպես նաև 10 կազմակերպությունների, որոնց թվում է Սիրիայի կառավարական ուժերի տանկային դիվիզիան:
ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հրապարակած փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցները կիրառվել են այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում սիրիական ռեժիմի հարստացման համար: Տանկային դիվիզիան հայտնվել է ցուցակում, քանի որ այն խախտել է հրադադարը:
Կարծիքներ