Forbes-ը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց անունները
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց 17-րդ ամենամյա վարկանիշը։ Առաջին տեղում տասներորդ տարին անընդմեջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է։ Երկրորդ հորիզոնականը, ինչպես եւ 2019-ի վարկանիշում, զբաղեցնում է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը։
Երրորդ տեղը Forbes-ը տվել է վարկանիշի նորեկին՝ ԱՄՆ ապագա փոխնախագահ Կամալե Հարրիսին: Նոր վարկանիշում ընդամենը 17 նոր մասնակից կա։
«Սա վկայում է այն մասին, որ կանայք ղեկավարում են հասարակության կյանքի բոլոր ոլորտները, որոնք փոխվում են պանդեմիայի (կորոնավիրուսի) ազդեցության ներքո», — նշում է հրատարակությունը:
Բացի այդ, Forbes-ի ցուցակում են հայտնվել Ռիհաննան (69-րդ հորիզոնական), Բեյոնսեն (72-րդ հորիզոնական), Ավա Դյուվերնեյը (79-րդ հորիզոնական), Թեյլոր Սվիֆթը (82-րդ հորիզոնական) եւ Ռիզ Ուիզերսփունը (92-րդ հորիզոնական):
Կարծիքներ