Ստեփանակերտի բնակարաններից մեկից ավելի քան 22 հազար դոլարի գողության դեպքը բացահայտվել է, գողոնը՝ մասամբ վերցվել

Ստեփանակերտի բնակարաններից մեկից ավելի քան 22 հազար դոլարի գողության դեպքը բացահայտվել է, գողոնը՝ մասամբ վերցվել

Ապրիլի 7-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանից 22.100 ԱՄՆ դոլար գողանալու մասին։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Հ. Ա.-ն:

Գողոնը մասամբ վերցված է։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում