ՔՊ խմբակցության պատգամավորներն ու վարչության անդամները Կապանում քննարկել են Սյունիքին վերաբերող մի շարք կարևոր հարցեր

ՔՊ խմբակցության պատգամավորներն ու վարչության անդամները Կապանում քննարկել են Սյունիքին վերաբերող մի շարք կարևոր հարցեր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և ՔՊ վարչության անդամների հետ մարզային այցելությունների շրջանակներում հանդիպում ենք ունեցել կուսակցության Կապան տարածքային գրասենյակի, ինչպես նաև Կապանի համայնքի ՔՊ խմբակցության անդամների հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ քննարկել են համայնքին և Սյունիքի մարզին վերաբերող մի շարք կարևոր հարցեր:

«Խոսել ենք նաև աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տարածքային կազմակերպություն հիմնելու անհրաժեշտության մասին:

Լսել ենք նաև նոր դիմումատուներին՝ ՔՊ կուսակցության շարքեր ընդունելու համար»,-նշել է Թորոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում