Գերմանիայում մաֆիոզ ընտանիքների ապօրինի խաղատների բիզնեսի դեմ պայքար է սկսվել
Շաբաթ երեկոյան գերմանական ոստիկանության մի քանի հարյուր աշխատակից մասնակցել է հատուկ գործողության Հյուսիսային Ռեյն դաշնային հողում։ Գլխավոր նպատակը ապօրինի խաղային բիզնեսի դեմ պայքարն է, որը վերահսկվում է մաֆիոզ ընտանիքների կլանների կողմից, հաղորդում է DW-ը։
Խուզարկվել են կազինոներ, կալյանի բարեր, բուքմեյքերական գրասենյակներ եւ թեյարաններ։ Հայտնաբերվել են մեծաքանակ չգրանցված խաղային ավտոմատներ, մի քանի ապօրինի կազինո եւ ավտոմատներ։
«Մենք հայտարարում ենք նրանց, ովքեր օրեցօր դարձնում է մեր քաղաքները պակաս անվտանգ, վերջ, բավական է, այժմ ամեն օր մենք կզրկենք ձեզ հանգստից»,-գործողությունը մեկնաբանել է Հյուսիսային Ռեյն-ի ՆԳՆ ղեկավար Հերբերթ Ռոյլը։ Նա ընդգծել է, որ պետության իրավական համակարգն ընտնաիքի իրավունքներից վեր է։
Վերջին տարիներին Գերմանիայում հաճախակի են դարձել այսպես կոչված կլանային հանցագործության դեպքերը՝ մաֆիոզ սինդիկատները, որոնք ներառում են մեկ մեծ ընտանիքի անդամներին։ Ոստիկանության ներկայացուցիչների ուշադրությունը նաեւ գրավում են չեչենական կլանային կառուցվածքները։
Կարծիքներ