Ամերիկյան կոալիցիայի F-16 կործանիչը Սիրիայի հարավում վտանգավոր կերպով մոտեցել է ռուսական օդատիեզերական ուժերին. Վադիմ Կուլիտ

Ամերիկյան կոալիցիայի F-16 կործանիչը Սիրիայի հարավում վտանգավոր կերպով մոտեցել է ռուսական օդատիեզերական ուժերին. Վադիմ Կուլիտ

ԱՄՆ-ի գլխավորած, այսպես կոչված, միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի F-16 կործանիչը Սիրիայի հարավային սահմանի մոտ վտանգավոր մոտեցել է ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-35 ինքնաթիռին։ Այս մասին հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Վադիմ Կուլիտը։

Նրա խոսքով, նման գործողություններով ամերիկամետ կոալիցիան շարունակում է վտանգավոր նախադրյալներ ստեղծել ավիացիոն միջադեպերի և դժբախտ պատահարների համար, ինչպես նաև սրում է իրավիճակը Սիրիայի օդային տարածքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում