Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածինը պատրաստ է դուրսգրման
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածնի վիճակը գնահատվում է բավարար․
«Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է և պատրաստ է դուրսգրման:
Նշենք, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն»։
Կարծիքներ