Պակիստանում ավտոբուսը բախվել է բեռնատարի կցորդչին․ կա առնվազն 27 զոհ
Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Փենջաբ նահանգում բեռնատարի կցորդչի հետ մարդատար ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ տուժել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Աղբյուրի տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել Դերա-Ղազի-Խան քաղաքում, երբ արագությունը գերազանցած ավտոբուսը բախվել է շրջանցիկ ճանապարհի մոտ գտնվող բեռնատարի կցորդչին: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց։
Գործակալությունը հայտնում է, որ ավտոբուսը նահանգի Ռաջանպուր բնակավայրից ուղևորվում էր Սիալկոտ քաղաք։
Կարծիքներ