5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել հարավային Կուլիների մերձակայքում
5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում, հարավային Կուլիների մերձակայքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում:
«5,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 10:59-ին (Երեւանի ժամանակով 02:59-ին), որի Էպիկենտրոնը գտնվում Է Շիկոտան կղզու Մալոկուրիլսկոյե գյուղից 80 կիլոմետր դեպի արեւելք՝ 60 կիլոմետր խորության վրա»,-պատմել են մասնաճյուղում:
Ինչպես պատմել են մասնագետները, ցնցումն զգացել են Կունաշիր եւ Իտուրուպ կղզիների բնակավայրերի բնակիչները: Սեյսմոիրադարձության զգալիությունը կազմել Է երկուսից մինչեւ երեք բալ: Փրկարարներն աղետի ազդանշաններ չեն ստացել: Ներկայում օպերատիվ խումբը զննում Է շենքերը հնարավոր վնասվածքների նպատակով:
Կարծիքներ