Բեռնատարի պայթյունից առնվազն 17 մարդ է զոհվել Գանայում
Բեռնատարի պայթյունից առնվազն 17 մարդ Է զոհվել Գանայի Արեւմտյան մարզում: Այդ մասին հաղորդել Է Ghana Web պորտալը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ինչպես հայտնի Է դարձել ավելի վաղ, պայթյունը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ լեռնային աշխատանքների համար նախատեսված պայթուցիկ նյութերով լի ավտոմեքենան բախվել Է մոտոցիկլետին:
Պայթյունի շրջանում մասնակիորեն ավերվել են տներ եւ ենթակառուցվածք:
«Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդում Է գրեթե 60 տուժածների մասին, որոնք հոսպիտալացվել են պայթյունից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ