Մեքսիկան կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ է ստացել
Կիրակի օրը Մեքսիկա է առաքվել ռուսական Sputnik V պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ ավելի քան 700 հազար դեղաչափով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:
Գրեթե 53 միլիոն մեքսիկացի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը, և մոտ 17 միլիոն մարդ՝ առաջին դեղաչափը: Հանրապետության բնակչությունը կազմում է մոտ 127.5 միլիոն մարդ:
Կարծիքներ