Պայթյուն Նիգերիայի նավթավերամշակման գործարանում
Առնվազն 25 մարդ է զոհվել Նիգերիայի հարավային Ռիվերս նահանգում նավթի անօրինական գործարանում պայթյունի հետևանքով: TASS-ի փոխանցմամբ՝ այդ մասին կիրակի հաղորդել է Reuters-ը ՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն երկու օր անց:
Իշխանությունները դեռ չեն կարողացել պարզել զոհերի ինքնությունը:
Միջադեպի պատճառը հայտնի չէ:
Կարծիքներ